Ավելին 7 ամիս առաջ - 10:23 14-04-2026

Brent-ն էժանացել է 1.47 դոլարով՝ մեկ բարելի համար հասնելով 97.89 դոլարի

Երեքշաբթի օրը նավթի գները նվազել են։ Դա պայմանավորված է այն սպասումներով, թե Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են վերսկսել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ամերիկյան զինուժը սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը կազմում է 97.89 դոլար, ինչը նախորդ փակման համեմատ ցածր է 1.47 դոլարով (1.48%-ով)։ Երկուշաբթի օրը այս պայմանագրերը բարձրացել են 4.16 դոլարով (4.4%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 99.36 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) մայիսյան WTI հում նավթի ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել են 2.33 դոլարով (2.35%)՝ մեկ բարելի համար հասնելով 96.75 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում դրանց գինը բարձրացել էր 2.51 դոլարով (2.6%)՝ մեկ բարելի համար հասնելով 99.08 դոլարի։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է