Արտաքին 5 տարի առաջ - 21:08 10-06-2021

Եվս մեկ երկիր Բելառուսի համար փակել է իր օդային տարածքը

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հայտարարել է, որ երկիրը փակում է իր երկինքը բելառուսական ավիաընկերությունների ինքնաթիռների համար: Նրա խոսքերը մեջբերում է ճապոնական NHK հեռուստառադիոընկերությունը:

«Բելառուսի իշխանությունների ձեռնարկած միջոցները խախտում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան․ բելառուսական ավիաընկերություններին թույլ չի տրվի մուտք գործել Ճապոնիա: Նաև Բելառուսի հետ օդային երթուղիների բացման վերաբերյալ որևէ համաձայնագիր չի կնքվի», - հայտնել է Կատոն:

Նրա խոսքով՝ Մինսկը չի ընդունել, որ Ryanair ինքնաթիռը հարկադրված վայրէջքի է բերվել, այդ իսկ պատճառով չի կարելի բացառել, որ այս իրավիճակն այլևս չի կրկնվի: Բացի այդ, Տոկիոն խորհուրդ է տվել իր ավիաընկերություններին խուսափել Բելառուսի տարածքի վրայով թռչելուց:

Կատոն հերթական անգամ դատապարտել է ինքնաթիռի հարկադիր վայրէջքը և կոչ արել Բելառուսի իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել, որով Վաշինգտոնը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի իշխանությունների դեմ նախկինում սահմանված պատժամիջոցները: Որոշումը կայացվել է Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում