Ներքին 5 տարի առաջ - 15:09 10-06-2021

Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից:

«Ինձ միշտ մտահոգել է Արցախի հարցը՝ անկախ նրանից Ռոբերտ Քոչարյանի օրոք է, Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից: Առաջարկել եմ ԱԳ նախարարին նամակ գրել, որպեսզի վերջինս ներկայացնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը 2018 թվականի ապրիլի 18-ի դրությամբ: Ասել եմ՝ դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը: Այլ խոսակցություն չի եղել»,- ասաց ՀՀ առաջին նախագահ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում