Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:56 10-06-2021

Ներդրումներ անում են այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանում այսօր ներդրումներ ուղղակի չկան։ Այսօր Թալինում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք կարող ենք արձանագրել ներդրումների զրոյացում։ Սա նշանակում է, որ աշխատատեղեր են փակվելու, նորերը չեն բացվելու։ Այս իրավիճակի բարելավումը տեսանելի ապագայում ուղղակի չի երևում»,-ասաց նա։

Ըստ Քոչարյանի` ներդրումները զրոյացել են ոչ միայն կառավարության վարած սխալ քաղաքականության հետևանքով, այլև հասարակության ծայրաստիճան բևեռացվածության պատճառով։

«Այսպիսի բևեռացված հասարակության մեջ ոչ մեկը չի ուզում ներդրումներ անի։ Ներդրումներ անում են այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն, հասկանալի քաղաքական իրավիճակ։ Իսկ եթե ամեն ինչ խառնվում է, ապա ոչինչ չի լինում»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանի այսօրվա իշխանական թիմի իրականացրած քաղաքականության հետևանքն է։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան