Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:23 18-09-2025

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է «Թուրքիա-Ադրբեջան գործարարների և արդյունաբերողների միության» (TÜİB) կողմից կազմակերպված «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը։

Բոլաթը նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջան միջև առևտրի ծավալները տարեցտարի աճում են և Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ Թուրքիան այլ երկրների համեմատ ամենաշատ ներդրումներն է անում։

«Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով առաջին տեղում ենք Ադրբեջանում, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»,- նշել է նա։

Միջոցառման ընթացքում Թուրքիայի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» և օկուպացված Արցախում իրականացվող ներդրումներին։ Ըստ նախարարի՝ Ղարաբաղում իրականցվում են մեծածավալ ներդրումներ ու վերակառուցման աշխատանքներ։

Խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Բոլաթը նշել է, որ թուրք-ադրբեջանական տնտեսությունները հիմնականում փոխլրացնում են միմյանց։ «Հատկապես էներգետիկ ոլորտում մենք ռեսուրներ ենք ներկրում Ադրբեջանից ու աջակցում Ադրբեջանին արդյունաբերության ու սպասարկան ոլորտներում»,- ընդգծել է Բոլաթը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում