Կառավարության նիստի ժամանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Փաշինյանին ասաց, որ սահմանամերձ Ներքին Հանդ գյուղում խաղադաշտ կկառուցվի, և դա երեխաներին տրված խոստում է։
Վարչապետն էլ արձանագրեց՝ շատ կարևոր է, որ Ներքին Հանդի ժողովորդը խնդրել է խաղահրապարակ կառուցել. «Որ ասում ենք խաղաղությունը կա, թե չկա, սրա մասին ա։ Նշանակում ա՝ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են երեխեքին թույլ տալ, որ գնան էդ խաղահրապարակում խաղան, մտավախություն չունեն»։