Արտաքին 5 տարի առաջ - 21:44 07-06-2021

ՄԱԳԱՏԷ-ն կասկածներ ունի, որ Հյուսիսային Կորեան պլուտոնիում է արտադրում

Հյուսիսային Կորեայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնաբերել է պլուտոնիումը ռեակտորի վառելիքից անջատելու աշխատանքների նշաններ: Արդյունքում ստացված նյութը կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին:

Երկուշաբթի ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում ներկայացված եռամսյակային զեկույցում Ռաֆայել Գրոսին ասել է, որ Փհենյանում գտնվող միջուկային թափոնների վերամշակման լաբորատորիային սպասարկող օբյեկտից շարունակում է գոլորշի բարձրանալ: «Ռադիոքիմիական լաբորատորիային սպասարկող գործարանը շարունակում է աշխատել մարտ ամսվա իմ վերջին հայտարարությունից», - ասել է Գրոսին: Նա խոստովանել է, սակայն, որ այս դիտարկման հիման վրա անհնար էր հաստատել ընթացող վերամշակման փաստը:

ՄԱԳԱՏԷ-ն մուտք չունի Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտներ: 2009-ին ԿԺԴՀ-ի կառավարությունը երկրից վտարել է ՄԱԿ-ի տեսուչներին՝ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում աշխատանքները վերահսկելու համար, հետևաբար Վիեննայում տեղակայված կազմակերպությունը արբանյակային պատկերների միջոցով է հետևում Հյուսիսային Կորեայի գործունեությանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին