Արտաքին 5 տարի առաջ - 13:05 05-06-2021

Կանադայում անհայտ հիվանդության բռնկում է տեղի ունեցել

Կանադայի Նյու Բրունսվիկ նահանգում նյարդաբանական ախտանիշներով անհայտ հիվանդության բռնկում է ի հայտ եկել, հաղորդում է The New York Times-ը:

Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 2015 թ., այդ ժամանակից ի վեր նահանգի 48 բնակիչների մոտ ի հայտ են եկել ախտանիշներ, նրանցից 6-ը մահացել են: Սակայն բժիշկները չեն կարողանում ախտորոշել, քանի որ հիվանդության դրսևորումները միմյանց հետ հստակ կապ չունեն:

Հիվանդների հիմնական ախտանիշներն են՝ անքնություն, շարժողական ֆունկցիայի խանգարում, հալյուցինացիաներ, մկանային ցավ, արագ զարգացող տկարամտություն, դեպրեսիա, անհանգստություն և տեսողության խանգարում: Իրականացված վերլուծությունները հայտնաբերել են հիվանդների գլխուղեղի ատրոֆիա և նյարդաբանական դիսֆունկցիա:

Հիվանդները 18-ից 84 տարեկան են և ապրում են հիմնականում Նյու Բրունսվիկի երկու թաղամասերում: Ներկայումս բժիշկները շարունակում են աշխատել ախտորոշման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում