Արտաքին 5 տարի առաջ - 22:22 01-06-2021

ՆԱՏՕ-ն պատրաստվում է փոխել Դաշինքի հայեցակարգը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է դաշինքի նոր հայեցակարգի մշակման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների արտաքին գործերի նախարարների առաջիկա գագաթնաժողովը «պատմական հնարավորություն կտա ամրապնդել անդրատլանտյան համագործակցությունը»:

«ՆԱՏՕ-ի հաջորդ ռազմավարական հայեցակարգի վրա աշխատելու մեծ անհրաժեշտություն կա, քանի որ 2010 թվականից ի վեր մեր ռազմավարական միջավայրը զգալիորեն փոխվել է», - ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը:

Սթոլթենբերգը հավելել է, որ բոլոր նոր գաղափարներն իրականացման կարիք ունեն։

ՆԱՏՕ-ի մեկօրյա գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 14-ին Դաշինքի՝ Բրյուսելի կենտրոնակայանում: Հանդիպման ընթացքում կհաստատվի ՆԱՏՕ-2030 նախաձեռնությունը, որը կփոխարինի Դաշինքի 2010-ի հնացած ռազմավարությանը: Կքննարկվեն նաև առաջիկա 10 տարվա աշխատանքները։

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ՆԱՏՕ-ին կոչ էր արել աճեցնել «քաղաքական մկաններ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում