Արտաքին 5 տարի առաջ - 16:12 31-05-2021

Թուրքական լիրայի արժեզրկման նոր հակառեկորդ է գրանցվել

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մայիսի 28-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել:

2020 թ. նոյեմբերին 1-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, մայիսի 28-ին սահմանվել է 1 դոլարի դիմաց ամենաբարձր փոխարժեքը՝ 8․6136 թուրքական լիրա: Այս ցուցանիշը նոր ռեկորդ է թուրքական լիրայի պատմության մեջ։

Մայիսի 31-ի դրությամբ թուրքական լիրան փոքր-ինչ բարելավել է դիրքերը: Այս պահին գործարքները կատարվում են 1 դոլար/ 8.58 լիրա փոխարժեքով:

Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ եվրո / 10.47 լիրա։

Աղբյուր` Ermenihaber.am

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում