Արտաքին 5 տարի առաջ - 09:49 28-05-2021

Ռուսաստանը թույլ կտա եվրոպական թռիչքները Բելառուսը շրջանցելով

Ռուսաստանի իշխանությունները շուտով թույլ կտան եվրոպական թռիչքները Բելառուսի շրջանցումով: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով ռուսական խոշոր ավիաընկերության աղբյուրին:

Աղբյուրը հայտնել է, որ «Ռոսավիացիան» (Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը) այս պահին քննարկում է հարցը: Իր հերթին Տրանսպորտի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ Մոսկվան մոտ ժամանակներս կհայտարարի նման թույլտվության մասին: Թռիչքների վերջին չեղարկումները բացատրվում են այլընտրանքային երթուղիներ մշակելու անհրաժեշտությամբ, որոնք չեն անցնելու Բելառուսի վրայով:

Տրանսպորտի նախարարությունը և Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը թույլ չի տվել ավստրիական Austrian Airlines ավիաընկերությանը թռչել Բելառուսի վրայով, այդ իսկ պատճառով չվերթը չեղարկվել է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում