Արտաքին 5 տարի առաջ - 16:58 26-05-2021

Իրանը համաձայնել է Նախիջևանով Թավրիզ-Ջուլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին

Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարի խոսքերով՝ Թավրիզ-Ջուլֆա գնացքը կգործարկվի և Նախիջևանի միջոցով կմիացվի Երևանին ու Թբիլիսիին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների հետ համագործակցությանը և փոխգործակցությանը», - իրանական «Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին՝ անդրադառնալով Հայաստան կատարած իր երկօրյա այցին:

Էսլամին նաև ասել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ կայուն են եղել՝ իրանցիների նկատմամբ հատուկ վստահություն ցուցաբերելով.«Այս ուղևորության ընթացքում լավ հանդիպումներ ու բանակցություններ անցկացվեցին երկու երկրների պաշտոնյաների միջև, ու երեք փաստաթուղթ ստորագրվեց երկու կողմերի միջև»:

Ըստ Էսլամիի՝ երկու կողմերի միջև կարևորագույն խնդիրներից է տեխնիկական ինժեներական ծառայությունների արտահանումը և համատեղ ներդրումները ճանապարհաշինության, մայրուղիների, երկաթուղիների և կամուրջների ու թունելների կառուցման և լոգիստիկ կենտրոնների ստեղծման ոլորտում:

«Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հուշագրին, ապա ջանքեր են գործադրվում Նախիջևանի միջոցով Թավրիզ-Ջուլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին», - գրել է «Մեհրը»:

Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների և Հայաստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրն էական ազդեցություն կունենա Ջուլֆայի շրջանի վրա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում