Ներքին 5 տարի առաջ - 14:22 25-05-2021

Արա Այվազյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարն քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հաղորդում են, որ հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն է եղել։

Նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրել է վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը. Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ կարևորվել է նաև ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում