Արտաքին 5 տարի առաջ - 13:32 25-05-2021

Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի իրական վիճակագրությունը. The Guardian

Բրիտանական հանրահայտ The Guardian թերթը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության կեղծման մեջ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես, թերթն անիրատեսական է համարել համավարակի վերաբերյալ հրապարակված վերջին տվյալները, քանի որ ըստ դրանց՝ վարակման դեպքերը վերջին մեկ ամսում շուրջ 72 տոկոսով նվազել են։ Եթե 2021 թ․ ապրիլին Թուրքիայում հայտարարվել էր 60.000 դեպքի մասին, ապա ըստ վերջին պաշտոնական հրապարակումների՝ այժմ այդ թիվը 10.000-ից էլ պակաս է։

Մինդեռ ըստ բրիտանական պարբերականի՝ իրականում Թուրքիայի իշխանությունները պարզապես ավելի քիչ թեստավորումներ են անցկացնում՝ փորձելով չվախեցնել հնարավոր զբոսաշրջիկներին և նպաստավոր պայմաններ ստեղծել տուրիզմի համար՝ հաշվի առնելով առաջիկա հանգստի սեզոնը։

Աղբյուրը նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայում, որը կորոնավիրուսի ամենաբարձր թվերի առումով աշխարհում 5-րդն է, իրականում մահվան դեպքերն էլ շատ ավելի շատ են, քան հրապարակվում է պաշտոնապես։ Մինչ օրս Թուրքիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի պատճառով գրանցված 45.186 մահվան դեպքի մասին։ Բայց նախորդ տարիների համեմատ՝ երկրում մահացությունների տարեկան միջին ցուցանիշն այս տարի 140.000-ով ավելի է։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից