Ներքին 5 տարի առաջ - 16:32 24-05-2021

Դպրոցները բեռնաթափվում են

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունեկության գործընթացի կարևոր բաղադրիչ է երեխաների տվյալները նախապես ստուգելը: Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։

Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ տվյալները ստուգելու հաջորդ փուլն արդեն երեխաներին գրանցելն է:

Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։

«Երեխայի, ծնողների տվյալները նախապես չստուգելու պարագայում, բուն գրանցման օրը կարող են խնդիրներ լինել: Օրինակ՝ պարզվի, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չէ: Այդ պարագայում համակարգը չի կարող գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չտա գրանցվել: Տվյալները ստուգելու խնդիրը դրվել է այն նպատակով, որ զերծ մնանք չարաշահումներից»,- ասաց Արտակ Պողոսյանը:

Արտակ Պողոսյանը հավաստիացնում է, որ թե տվյալների ստուգման, թե հայտագրվելու կայքերն անխափան աշխատել են, որևէ խնդիր չի եղել: Նա նկատեց, որ նախորդ տարի եղել են դպրոցներ, որտեղ 40 վայրկյան անց արդեն տեղերը սպառվել էին: Այդ հսկայական հոսքի դեպքում գրանցման կայքն աշխատել է առանց խոչընդոտների:

Արտակ Պոսոսյանի խոսքով, նման գործընթացի նպատակը եղել է տարիներով ուսումնասիրված խնդրի լուծման անհրաժեշտությունը:

Նախ՝ այս համակարգով չկա որևէ միջանձնային հարաբերությունների պատճառով ծնողին մերժելու հանգամանք: Դրանից բացի, լինում էին դեպքեր, երբ դպրոցները լիցենզիայով սահմանված քանակից ավելի երեխաներ էին ընդունում: Այս համակարգը հնարավորություն չի տալիս ի սկզբանե խախտել լիցենզավորմանը կարգը:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում