Արտաքին 1 ամիս առաջ - 23:19 26-08-2026

Նեպալի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը կազմում է 200 մլրդ ռուփի

Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղը մոտավորապես 200 միլիարդ նեպալական ռուփիի (1,3 միլիարդ դոլար) վնաս է պատճառել երկրին։ Այդ մասին հայտնել է Նեպալի ենթակառուցվածքների նախարար Սունիլ Լամսալը։

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ ենթակառուցվածքներին հասցված վնասը կազմում է շուրջ 200 միլիարդ ռուփի»,- ասել է նախարարը և հավելել, որ ջրհեղեղը զգալի վնաս է հասցրել ճանապարհներին և կամուրջներին։

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ անհետ կորել են Լանգտանգ Խոլա հիդրոէլեկտրակայանի 60 աշխատակիցները։ Կայանը ներկայումս կառուցման փուլում է։

Այսօր առավոտյան Չինաստանից ջրի հսկայական հոսք է լցվել Բհոտե Կոշի գետը՝ լուրջ վնասներ պատճառելով Ռասուվա շրջանին։ Իշխանությունները բարձր աստիճանի զգուշացում են սահմանել գետի հոսանքի ուղղությամբ և ներքևի հատվածում գտնվող բնակավայրերի համար։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց