Արտաքին 5 տարի առաջ - 13:10 24-05-2021

Իռլանդիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ryanair ինքնաթիռում ՊԱԿ-ի գործակալներ են եղել

Իռլանդիան ենթադրում է, որ Մինսկում հարկադիր վայրէջք կատարած Ryanair ինքնաթիռից, որով թռչում էր NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, իջել են բելառուսական պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) գործակալները։

Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Սայմոն Քովենին, գրում է Reuters-ը։ Ինքնաթիռից դուրս է եկել հինգ կամ վեց մարդ, բայց ձերբակալվել է միայն մեկը։ Դա թույլ է տալիս եզրակացնել, որ մյուսները հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել, ասել է Քովենին։

Նմանաբովանդակ հայտարարությամբ հանդես է եկել նաև ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՛ Լիրին։

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է հասարակական կարգը կոպտորեն խախտող խմբային գործողություններ և զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև մասնագիտական ​​պատկանելության հիմքով սոցիալական թշնամանք հրահրելու նպատակով դիտավորյալ արարքներ գործելու մեջ: Նա գտնվում է միջպետական ​​հետախուզման մեջ:

NEXTA տելեգրամյան ալիքը բելառուսական իշխանությունների կողմից ծայրահեղական է ճանաչվել:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է