Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 21:52 22-05-2021

Մայիսի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Խաչփառ գյուղում փոթորիկը տան տանիքներ է պոկել և շպրտել, տապալել էլեկտրասյուներ ու կոտրել հսկայական ծառեր: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը տուն առ տուն արձանագրում է վնասները, իր մոտ նշում տուժած գյուղացիների տվյալները, որոնք ուղարկելու է Արարատի մարզպետարան: Էլեկտրասյուների տապալման պատճառով գյուղը հոսանքազրկվել է:

Օպերատվորեն գյուղ են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի ներկայացուցիչները, ովքեր մի քանի բրիգադներով արդեն սկսել են աշխատանքներ՝ տապալված սյուները նորերով փոխարինելու համար, որպեսզի ժամերի ընթացքում վերականգնվի էլեկտրամատակարարումը:

Փոթորիկը նաև գյուղի գերեզմաններում է ավիրածություններ արել՝ կոտրելով հանգուցյալների համար նախատեսված զրուցարանները:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
20:12 Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն