Արտաքին 1 ամիս առաջ - 19:43 27-08-2026

Իսրայելի բանակը հարձակվել է «Հիզբոլլահի» լիբանանյան ենթակառուցվածքի վրա

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել «Հիզբոլլահ» շարժման` Լիբանանի հարավային Նաբաթիա քաղաքի հատվածում գտնվող ենթակառուցվածքներին՝ պատասխանելով իսրայելական ուժերի ուղղությամբ ԱԹՍ–ների արձակմանը:

Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ «Հիզբոլլահ» շարժումը պայթուցիկով երկու անօդաչու թռչող սարք է արձակել ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ, որոնք գործում են Լիբանանի հարավի անվտանգության գոտու Ալի ալ-Թահեր լեռնաշղթայի շրջանում։

«Ի պատասխան անվտանգության գոտում ՑԱԽԱԼ-ի զինծառայողների վրա պայթուցիկով անօդաչու թռչող սարքերի արձակման՝ ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել «Հիզբոլլահի»` Լիբանանի հարավային Նաբաթիա քաղաքի շրջանում գտնվող ենթակառուցվածքին: Հարվածների արդյունքում զենքի պահեստներ են խոցվել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում