Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:18 22-05-2021

Թունավորումն էլ ո՞նց է լինում. ահազանգում է Վեդիի բնակիչը

Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչները կրկին ահազանգում են։ Քաղաքից դեպի իրենց այգիներ տանող ճանապարհը, որն արդեն մի քանի տարի է՝ ծառայում է որպես աղբավայր, և որտեղ կուտակվում է ոչ միայն Վեդիի, այլև հարակից 10-ից ավելի գյուղերի աղբը, կրկին այրում են, և ամբողջ ծուխն ու գարշահոտը տարածվում է Վեդի քաղաքում։

Բնակիչներից մեկը 168.am–ին տեսանյութ է տրամադրել, որում երևում է մի քանի հարյուր մետր ձգվող աղբավայրը՝ այրվող աղբը։

«Դե հիմա տեսեք, թե ժողովրդի թունավորումը ոնց է լինում։ Ներսի թուրքը էս ա․․․ էլ տեղ չկա բրդելու, պետք է վառեն, որ տեղավորեն իրանց եղածը։ Տեսեք՝ ոնց պետք է անցնեն այս կրակի միջով, ու միշտ այսպես»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը Վեդիի մի քանի բնակիչ բողոքի ակցիա էին անցկացրել աղբավայրի մոտ․

«Ամբողջ գյուղերը ծխի մեջ կորած են, ժողովուրդն անգամ դաշտի մեջ չեն կարողանում հող մշակել: Այս ծուխը խեղդում է, հայրս վատացել է, շտապօգնություն ենք կանչել, չի կարողացել գալ, ասում է՝ ո՞նց անեմ: Երեկոյան ժողովուրդը, որ ուզում է դուրս գա հովին նստի, չեն կարողանում, քանի որ ծուխը լցվում է քաղաքի մեջ, լվացք են փռում, ասում են՝ շան հոտ է գալիս լվացքից»,- ասել էին ակցիայի մասնակիցները։

Վեդիի քաղաքապետն այն ժամանակ վստահեցրել էր, որ նախորդ տարեվերջին Վեդիում պետք է շահագործվեր աղբի վերամշակման գործարանը, որից հետո այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծվեր, սակայն մինչ օրս այդ գործարանը չի շահագործվել։

Նյութը վերցված է 168.am կայքից:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
20:12 Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն