Ներքին 4 տարի առաջ - 23:39 03-11-2021

Այցելել եմ Արտաշատի և Վեդիի բժշկական կենտրոններ․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Արտաշատի և Վեդիի բժշկական կենտրոններ:

«Մարզային այցելությունների հաջորդ կանգառս Արտաշատի բժշկական կենտրոնն է, որտեղ այս պահին ծավալված է քովիդ մեծ բաժանմունք՝ իր վերակենդանացման մահճակալներով։

Ուզում եմ հիշեցնել, որ Արտաշատի բժշկական կենտրոնն առաջիններից է եղել, որը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին։ Դեռ 2020 թվականի գարնանից կենտրոնը սպասարկում է քովիդ պացիենտներին, և մինչ օրս մեր հազարավոր հայրենակիցներ բուժվել են այստեղ։
Տնօրեն Հայկ Համբարձումյանի ուղեկցությամբ շրջել եմ բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել նաև թթվածնային հզորություններին, որն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ։ Չնայած նրան, որ թթվածնի կայանը ձեռք է բերվել անցյալ տարի և աշխատում է իր ողջ ներուժով, սակայն հազիվ է հասցնում հերիքել ներկայիս պահանջարկին, և հավելյալ գազաբալոնային համակարգ է աշխատում։
Հանդիպել եմ նաև բժշկական կենտրոնի անձնակազմին։ Միասին քննարկել ենք առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Պայմանավորվել ենք հետագայում ինտենսիվ համագործակցել։

Այնուհետև այցելել եմ Վեդու բժշկական կենտրոն, որը դեռ անցյալ տարվանից ամբողջությամբ ծավալված է որպես քովիդ կենտրոն։ Այն այս ընթացքում մի քանի անգամ ըստ անհրաժեշտության պրոֆիլավորվել և վերապրոֆիլավորվել է։
Այստեղ ևս շրջայց եմ կատարել, հետաքրքրվել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների առողջությամբ»,- գրել է Արսեն Թորոսյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում