Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:13 21-05-2021

Փրկարարական ծառայությունը լիարժեք պատրաստ է արձագանքել անոմալ շոգերի հետևաքներին. ՀՀ ԱԻՆ

Հայաստանում այս օրերին գրանցվող անոմալ շոգերով պայմանավորված՝ մեծանում են հրդեհային անվտանգության հետ կապված ռիսկերը: Մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը՝ ընդգծելով, որ փրկարար ծառայության տնօրենի կողմից հանձնարարական է իջեցվել և որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

«Բոլոր անհրաժեշտ տեխնիկան, սարքավորումները, գործիքները բերվել են պատրաստ վիճակի: Հրդեհային դեպքերին արձագանքելու առաջին իսկ ահազանգից դրանք կգործարկվեն: Այսինքն՝ փրկարար ծառայությունը լիարժեք պատրաստ է արձագանքելուն»,-ասաց Արսեն Սարոյանը:

Օդի ջերմաստիճանի բարձր լինելու հանգամանքը պարարտ հող է հրդեհների համար: Դրանով պայմանավորված՝ խոտածածկ տարածքը չորանում է, և անզգույշ քայլը կարող է հանգեցնել հրդեհների:

«Օրինակ, գնում ենք անտառային ինչ-որ տարածք՝ հանգստանալու: Սկսած ծխախոտի մնացորդից, որը լավ չենք հանգցնում, վերջացրած կրակ վառելուց, որը կրկին չենք հանգցնում: Մեր անփույթ վերաբերմունքը կարող է դառնալ հրդեհի բռնկման պատճառ: Դրանից բացի, հրդեհների բռնկման գործում իրենց ազդեցությունն են թողնում նաև ապակե տարաները: Այդ իսկ պատճառով, հորդորում եմ մեր բնակիչներին բնության գիրկ գնալիս, բացօթյա հանգիստ կազմակերպելիս անպայման հետևել հրդեհային անվտանգության կանոններին»,- ասաց Արսեն Սարոյանը:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք