Արտաքին 1 ամիս առաջ - 20:48 26-08-2026

ԿՀՎ ղեկավարի՝ Մոսկվա կատարած այցը կարող է արդյունքներ տալ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Նա այնտեղ էր, կարելի է ասել, սովորական այցով: Դրանից կարող է ինչ-որ բան ստացվել»,- ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հանդիպել ԿՀՎ տնօրենի հետ։ Նրա խոսքով՝ Ռեթքլիֆի այցը Մոսկվա կապված է հետախուզական ծառայությունների միջև հաստատված շփումների հետ։

Նախագահի խոսնակը հավելել էր, որ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են այդ շփումների մասին, ինչպես նաև հայտնել էր, որ վաղաժամ է դատել, թե ամերիկացի պաշտոնյայի այցը մայրաքաղաք ինչպես կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունները խորը ճգնաժամից դուրս բերելու գործընթացի վրա։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց