Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 11:38 19-05-2021

Այսուհետ կանոէի մրցավայրերում նոր նավակներ կտրամադրեն մասնակիցներին

Կանոէի միջազգային ֆեդերացիան (ICF) փոփոխություն է մտցրել կազմակերպական հարցերում: Նախկինում եթե մարզիկները մրցավայր էին մեկնում նավակներով, ապա այսուհետ կազմակերպիչներն ամենուրեք նոր նավակներ կտրամադրեն մասնակիցներին:

Որոշումը կայացնողների կարծիքով, այս փոփոխությունը կնպաստի մարզաձևի զանգվածայնացմանը և նոր մրցավայրերի ստեղծմանը: Այս համակարգի շնորհիվ՝ պատվիրակությունները կազատվեն ծանրաբեռնվածությունից, ու ըստ այդմ՝ ավելի կհեշտանա մրցումների մեկնել-վերադառնալու գործընթացը:

Այդպես կլինի նաև Բառնաուլում, որտեղ վաղը՝ մայիսի 20-ին, մեկնարկում է մարզաձևի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը:

Կազմկոմիտեն բառնաուլյան ստուգատեսի մասնակիցներին արդեն 300 նոր նավակներ է տրամադրել: Մրցաշարին հայտավորված են 57 երկրների ավելի քան 400 մարզիկներ: Նրանց թվում են նաև Հայաստանի պատվիրակները՝ կանոիստ Արա Վիրաբյանը և բայդարկավար Էդգար Թությանը:

Մրցումներում կխաղարկվեն օլիմպիական ուղեգրեր:

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն