Արտաքին 5 տարի առաջ - 11:50 19-05-2021

Պաղեստինը նախազգուշացրել է կրոնական պատերազմի հնարավոր մեկնարկի մասին

Պաղեստինի նախագահի կրոնական հարցերով խորհրդական Մահմուդ ալ Հաբաշը հայտարարել է, որ չի բացառվում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը վերաճի լայնամասշտաբ կրոնական պատերազմի: Ըստ նրա՝ Իսրայելին տարիներ շարունակ զգուշացրել են այդ մասին:

Պաղեստինի նախագահի խորհրդականն ընդգծել է, որ այդպիսի պատերազմը կարող է դուրս գալ Պաղեստինի սահմաններից: Այդ ժամանակ վճարելու է ամբողջ աշխարհը:

Հիշեցնենք, որ Իսրայելում մայիսի 8-ի գիշերը լայնամասշտաբ բախումներ են սկսվել հրեաների և պաղեստինցիների միջև, որոնց որոշել են վտարել իրենց տներից: Արդյունքում մայիսի 10-ին Գազայի հատվածից մի քանի հարյուր հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:

Ի պատասխան՝ հրեական պետության բանակը ավիահարվածներ է հասցրել պաղեստինցիներին: Սպանվել է ավելի քան 60 երեխա: Գնդակոծությունները շարունակվում են մինչ օրս:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի