Արտաքին 4 տարի առաջ - 16:08 09-04-2022

Թուրքիան նախազգուշացրել է Բոսֆորում հնարավոր աղետի մասին՝ ականների պատճառով

Թուրքական ռազմածովային ուժերի փոխծովակալ, պաշտոնաթող Ջիհաթ Յայչին հայտարարել է Բոսֆորի և Սև ծովի վրա դրեյֆող ականների սպառնալիքի մասին, նրա խոսքերը մեջբերում է Gerçek Gündem-ը։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։ Այնուամենայնիվ, 100%-անոց անվտանգության միջոցներ գորյություն չունեն։ Եթե ​​այդ ականներից մեկն ընկնի նեղուցը, դա կհանգեցնի մարդկային զոհերի, աղետի։ Հաշվի առնելով, որ հում նավթի 2,5%-ը մեր նեղուցներով է մատակարարվում աշխարհին, աշխարհի համար ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Եթե ​​պայթուցիկ բեռներ տեղափոխող նավերից մեկը Բոսֆորում պայթի ականի վրա, կառաջանա մեծ վտանգ»,- ասել է նա։

Յայչին կարծիք է հայտնել, որ դրեյֆող ականները հավանաբար հայտնվել են, քանի որ պաշտպանությունը կազմակերպելիս ուկրաինական կողմը խախտել է Հաագայի կոնվենցիայի արձանագրություններից մեկը։

Նա կարծում է, որ ռուսական կողմը ուկրաինական ափն ականապատելու ծանրակշիռ պատճառներ չունի, քանի որ այդ կերպ Ռուսաստանի Դաշնությունը կփակի իր ծովային ուղիները հում նավթի, հացահատիկի և այլ ապրանքների տեղափոխման համար։ Յայչին հավելել է, որ Ուկրաինայի նման պահվածքը վտանգում է Սև ծովում գործունեության բոլոր մասնակիցներին։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց