Ավելին 5 տարի առաջ - 10:57 19-05-2021

ԵՄ գրական մրցանակն առաջին անգամ ունի հայ դափնեկիր

Եվրոպական միության գրական մրցանակն առաջին անգամ հայ դափնեկիր ունի՝ Արամ Պաչյան։

Եվրոպական միության գրական մրցանակի (EUPL) նպատակն է Եվրամիության ներսում և դրանից դուրս գտնել և հանրահռչակել գեղարվեստական գրականության նոր և սկսնակ գրողների: Յուրաքանչյուր երկրի հաղթող գիրքն ընտրվել է գրական ասպարեզի մասնագետներից բաղկացած ազգային ժյուրիի կողմից, մրցանակակիրների անունները հայտարարվեցին մայիսի 18-ին:

Այս տարի Եվրոպական միության գրական մրցանակի տասներեք դափնեկիրների շարքում է նաև հայ արձակագիր Արամ Պատչյանը ։

Դափնեկիր հեղինակների անունները հայտարարեցին ազգային ժյուրիի նախագահները․ Հայաստանում այդ դերը ստանձնել էր գրող, ՊԵՆ Հայաստանի նախագահ Արմեն Հայաստանցի Օհանյանը: «Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Եվրոպական գրական մրցանակաբաշխությանը, և ես շատ ուրախ եմ, որ այն շնորհվում է հայ ժամանակակից արձակի ամենաինքնատիպ հեղինակներից մեկին՝ Արամ Պաչյանին՝ իր P/F վեպի համար։ Այս վեպը նորարարական է, կոտրում է մեր ավանդական պատկերացումները վեպի մասին, բերում ձեն-բուդդիստական մոտիվներ, ընթերցվում է որպես պոետիկ մանտրաների մի ժողովածու կամ չթվագրված օրագրային գրառումների մի հավաքածու, քարտեզագրում է շատ անձնական պաչյանական Երևանը։ Սա մի գիրք է, որը ոչինչ չի պարտադրում ընթերցողին, բացի ընթերցվելու և անվերջ ընթերցվելու հաճույքից»,- ասել է հայաստանյան ազգային ժյուրիի նախագահը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող 5 թեկնածու ստեղծագործություններն էին՝ Հովիկ Աֆյանի «Կարմիր», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի», Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» և Արամ Պաչյանի «P/F» վեպերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը