Ներքին Միտք 7 ամիս առաջ - 20:05 17-02-2026

Ալիևը ստանում է խաղաղության մրցանակն ու Ռուբեն Վարդանյանին դատապարտում 20 տարվա ազատազրկման. Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ալիևը ստանում է խաղաղության մրցանակը, հետո գնում ու անմիջապես արցախցի գերիներին դատապարտում ցմահ ազատազրկման։

Ստանում է խաղաղության մրցանակն ու Ռուբեն Վարդանյանին դատապարտում 20 տարվա ազատազրկման։

Ռուբեն Վարդանյանին, որը միշտ խոսել է ժողովուրդների միջև կամուրջների մասին ու ցավ հայտնել երկու կողմերի զոհերի համար։

Մրցանակն Ալիևը կիսում է էն մարդու հետ, որը գոռում էր Արցախը Հայաստան է և վերջ։
Իսկ դատապարտվում է Ռուբենը, որն Արցախում մզկիթներ էր վերանորոգում` որպես ժողովուրդների բարեկամությանն ուղղված քայլ։ Դատապարտում է Ռուբենին ու քանդում այդ նորոգված մզկիթների կողքի հայկական եկեղեցիները։

Խաղաղություն են բերել, բա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը