Ներքին 5 տարի առաջ - 21:28 18-05-2021

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Նասրուլլո Մախմուդզոդայի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում Նասրուլլո Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին այս պահին տիրող իրավիճակը: Այս մասին ՀՀ ԱԽ քարտուղարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

Նասրուլլո Մախմուդզոդան կարևորել է հարցի խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել աջակցել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների իրագործման ուղղությամբ:

«Կարևորել եմ մայիսի 19-ին անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որպես սույն խնդրի քննարկման նպաստավոր հարթակ:

Խոսակցության ընթացքում շեշտել եմ, որ ադրբեջանական կողմի պահանջներն որևէ փաստական հիմք չունեն՝ այս առումով կարևորելով ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ ու լրիվ դուրսբերումը այդ տարածքներից:

Իր կողմից Նասրուլլո Մախմուդզոդան հավելել է, որ Տաջիկստանի նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս խնդրով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում հարցի համապարփակ քննարկման նպատակով»,-ասված է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից