Արտաքին 5 տարի առաջ - 14:10 18-05-2021

Պուտինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութի շրջանառության մասին

Ինչպես հայտնում է ՌԻԱ նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շուտով կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութն արդեն կդրվի շրջանառության:

«Մենք կարողացել ենք արագ ստեղծել կորոնավիրուսային վարակի դեմ ուղղված երեք արդյունավետ պատվաստանյութերը: Շուտով չորրորդը կմեկնարկի, իսկ պատվաստումը նույնպես թափ է հավաքել», - ասել է նա՝ խոսելով օտարերկրյա դեսպանների հետ:

Երկրի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է համաճարակի դեմ պայքարում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցություն ծավալել:

Նշենք նաև, որ մայիսի 6-ին գրանցվել է «Gamaleya NICEM» պատվաստանյութի թեթև տարբերակը ՝ «Sputnik Light»-ը: Այս դեղամիջոցի արդյունավետությունը գնահատվում է 79,4%: Ըստ կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգի՝ պատվաստանյութի ազդեցությունը կպահպանվի 4-5 ամիս, որը դեռ շրջանառության մեջ չի դրվել:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է