Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:17 13-05-2021

Գիտաշխատողների աշխատավարձերի ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա

Կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որի համաձայն նախատեսվում է նաև գիտական ղեկավար պաշտոնների, այդ թվում՝ գիտական խմբի ղեկավարի և գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար-վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) աշխատավարձերի նորմավորում:

«Նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտական աշխատողների և գիտական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ, մինչև Հանրապետության մասշտաբով այսօրվա համար որոշակիորեն մրցունակ աշխատավարձային սանդղակ»,-ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։

Նա նշեց, որ աշխատավարձերի ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա և հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշներին համապատասխան սահմանման համար։

«Այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90 հազար 400 դրամ և այս առաջարկից հետո, 2025 թվականին 90․400 դրամը կդառնա 276 հազար դրամ։ Գիտակական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր կազմում է 141 հազար 400 դրամ, 2025-ին կկազմի 477 հազար 200 դրամ։ Այս թվերն իհարկե շատ լավ ցուցադրում են, թե ինչ սրընթաց, շեշտակի փոփոխություն է տեղի ունենում եղածի համեմատ»,-ասաց ԿԳՄՍՆ պաշտոնակատարը։

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը միջինում այսօր 138 հազար դրամ է, հաջորդ տարի միջինում կլինի 367 հազար դրամ, իսկ 2025 թվականին՝ մոտավորապես 553 հազար դրամ։

«Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Ի դեպ, 2010թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձների ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել:

Նշյալ թվերը վերաբերում են բազային աշխատավարձներին, իսկ արդյունավետ աշխատող գիտնականները, բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ:

Սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա և կառավարությունը հանձնառու է` ապահովելու գիտնականի կենսամակարդակի և աշխատանքի պայմանների բարելավումը»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ