Ներքին 2 տարի առաջ - 17:34 16-09-2024

ՀՀ ԳԱԱ-ն դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է սույն թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչի արդյունքում գիտնականներից մեկը ստացած վնասվածքների պատճառով ՀՀ ոստիկանության կողմից տուժող է ճանաչվել։

Միջադեպը տեղի է ունեցել գիտաշխատողների խաղաղ ակցիայի ժամանակ, ովքեր բեռնատարների առաջ փակել էին շինհրապարակի մուտքը: Գիտաշխատողները դիմել են այդ քայլին, երբ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, անսալով ՀՀ վարչական դատարանի՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում իրականացվող կառուցապատման աշխատանքները կասեցնելու մասին որոշմանը, շարունակել է շինաշխատանքները:

Կառուցապատման աշխատանքները Կենտրոնի շենքերի քարե շարվածքից պատերի կոնստրուկտիվ համակարգում առաջացրել են տարբեր ձևախախտումներ և առկա ճաքերի՝ բացվածքների դինամիկ զարգացում:

Նման պայմաններում շենքի հետագա շահագործումը ոչ միայն կարող է վտանգ ներկայացնել գիտական անձնակազմի, այլ նաև նշված տարածքում շահագործվող բարձր ճշտության թանկարժեք գիտական սարքավորումների հետագա շահագործման համար:

Անթույլատրելի է երկրում տիրող անպատժելիության մթնոլորտը, երբ դատարանի որոշումը չի կատարվում և դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում