Արտաքին 5 տարի առաջ - 16:40 10-05-2021

Թուրքիան նախատեսում է «ազգային կործանիչը» համալրել տեղական ընկերությունների արտադրանքով

Ինչպես գրում է ermenihaber.am-ը, Թուրքիայում ցանկանում են ավիաշինական արդյունաբերության (TAI) կողմից բրիտանական աջակցությամբ արտադրվելիք TF-X (Turkish Fighter X) կործանիչը համալրել տեղական ընկերությունների արտադրանքով: Մասնավորապես պայմանագիր է կնքվել «ASELSAN» տեղական ռազմաարդյունաբերկան ընկերության հետ, ըստ որի՝ ընկերությունը կործանիչի համար կարտադրի ռադար, ՌԷՊ միջոցներ և էլեկտրաօպտիկական համակարգեր, ինչպես նաև փոքրածավալ ռումբեր, կառավարվող լազերային ռումբեր։

Նշենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի ավիաշինական արդյունաբերության և տեղական «Havelsan» ռազմարդյունաբերական ընկերության միջև համագործակցության պայմանագիր էր կնքվել, որով նախատեսվում է գործակցել վարժասարքերի, թեստավորման վիրտուալ միջավայրի, ծրագրային ապահովման մշակման և կիբերանվտանգության ոլորտներում:

Կործանիչի առաջին թռիչքը նախատեսվում է 2025-ին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը