Արտաքին 5 տարի առաջ - 18:32 08-05-2021

Մակրոնը հայտնել է մայիսի 25-ի ԵՄ գագաթնաժողովի քննարկման թեմաները

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտնել է, որ մայիսի 25-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունն ու Brexit-ի թեման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությանը:

«Բացի հիմնական օրակարգից՝ մենք այսօր անդրադարձել ենք այլ թեմաների, որոնց կանդրադառնանք նաև մայիսի 25-ի գագաթնաժողովին: Դրանք են Ռուսաստանն ու Brexit-ը», - ասել է Մակրոնը Պորտոյում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո:

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ընթացիկ հանդիպմանը քննարկվել է համաճարակի դեմ պայքարի՝ ԵՄ երկրների համատեղ ռազմավարության մշակումը:

«Սա համատեղ շարժում է, չնայած այն հանգամանքին, որ մենք կարող ենք տարբեր խնդիրների վերաբերյալ այլ պատկերացում ունենալ»,- ավելացրել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովում նրանք կքննարկեն Ռուսաստանի Դաշնությանն առնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից