Ներքին 5 տարի առաջ - 12:06 14-07-2021

ԲարՔեմփ 2021. գլխավոր թեմաները

Հուլիսի 10-ից 11-ը Երևանում կայացել է 12-րդ «ԲարՔեմփ Երևան 2021-ը», որը, նախորդ տարի համավարակով պայմանավորված, տեղի չէր ունեցել:

Այս տարի ԲարՔեմփի շրջանակում քննարկվել են արհեստական բանականության և բիզնեսի կառավարմանը վերաբերող հարցեր, որոնք բխում են ոլորտում տեղի ունեցող սրընթաց զարգացումներից:

Այդ համատեքստում տպավորիչ էր նաև Գիտուժին վերաբերող քննարկումը, որին մասնակցել է MIT-ից Արեգ Դանագուլյանը և ներկայացրել MISTI ծրագիրը, որի միջոցով հնարավոր է տարբեր ձևաչափերով համագործակցություն հաստատել MIT-ի գիտական խմբերի հետ:

ԲարՔեմփում նաև հայտարարվեց Armenian Model Rocketry Association-ի մասին, որը նախատեսում է այս տարի հրթիռաշինական խմբակներ հիմնադրել երկու դպրոցներում՝ ի հավելումն Քվանտ դպրոցում վաղուց գործող խմբակի:

Այդ նպատակով ասոցիացիային անհրաժեշտ են ֆիզիկա առարկայից լավ գիտելիքներ ունեցող մարդիկ, որոնք կցանկան դառնալ խմբավարներ նոր ստեղծվող խմբակների համար:

ԲարՔեմփի քննարկումների ժամանակ մասնակիցները հայտնեցին նաև մի նոր նախաձեռնության մասին, որի շնորհիվ մարզերի երեխաների համար օնլայն աշխատանքի նոր հարթակ կառաջանա:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից