Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 09:46 08-05-2021

Վիճաբանություն-ծեծկռտուք «Եվրասիա» միջազգային համալսարանում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում: Նշված օրը՝ կեսօրին, համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել օտարերկրյա քաղաքացիների միջև:

Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել համալսարանի տարածքում՝ նույն համալսարանի 3-րդ կուրսի ուսանողների՝ Իրաքի Հանրապետության քաղաքացիներ, 23-ամյա Ահմեդ Ալմջամասի և 22-ամյա Ռամի Օբաիդի միջև, որի ժամանակ երկուստեք ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իրաքցի ուսանողները հրավիրվել են ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի բաժին, կատարվածի մասին տվել են խոստովանական բացատրություններ, սակայն հրաժարվել են դատաբժշկական փրոձաքննության ենթարկվելուց:

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից