Արտաքին 5 տարի առաջ - 15:25 06-05-2021

«Իսլամական պետությունը» կենսաբանական զենք է փորձարկել քրդերի վրա

Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կատարված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ՄԱԿ-ի քննչական խումբը պարզել է, որ Իրաքում զինյալները կենսաբանական զենք են փորձարկել բանտարկյալների վրա:

Կազմակերպության զեկույցում նշված է, որ այդ նպատակով օգտագործել են քրդերին: Դրա հետ կապված՝ փորձագետները եկել են այն եզրակացության, որ նման փորձարկումները կարելի է համեմատել ցեղասպանության հետ: Բացի դրանից՝ ահաբեկիչները կենսաբանական զենք են օգտագործել խաղաղ բնակիչների դեմ 2014-2016 թթ.:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին Իրաքում հայտարարվել էր 2017 թ.: Սակայն ընդհատակյա պայքարը շարունակվում է մինչ օրս:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին