Արտաքին 5 տարի առաջ - 13:55 06-05-2021

ԿԺԴՀ-ի բնակիչները վախեցել են կորոնավիրուսային վարակից Հարավային Կորեայից ստացված քարոզչական թռուցիկների միջոցով

Հյուսիսային Կորեայի Rodong Sinmun պաշտոնական թերթը երկրի բնակիչներին նախազգուշացրել է Հարավային Կորեայից քարոզչական թռուցիկների միջոցով COVID-19-ով վարակվելու հնարավորության մասին:

«Անգամ երբ քամու հետ թռչող տարօրինակ առարկա ենք տեսնում, մենք պետք է այն դիտարկենք որպես վնասակար վարակի փոխանցման հնարավոր ուղի»,- նշել է թերթը:

Հրապարակումը Հյուսիսային Կորեայի բնակիչներին հորդորել է առաջնորդվել կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային ուղեցույցների համաձայն: Մարդկանց խորհուրդ է տրվել ակտիվացնել հակավիրուսային ջանքերը, քանի որ «պատվաստանյութերն այլ երկրներում անարդյունավետ են եղել» վարակի տարածումը կանխելու գործում:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայից հեռացողները Հարավային Կորեայում հայտնել էին, որ ԿԺԴՀ-ում մեծ փուչիկների օգնությամբ բաց են թողել շուրջ 500 հազար թռուցիկ:

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը պնդում է, որ երկրում կորոնավիրուսի դեպքեր չկան: Այնուամենայնիվ, երկրում հակահամաճարակային միջոցառումները շարունակում են մնալ:

Նախկինում նախատեսվում էր մինչև մայիս COVAX Facility ծրագրի շրջանակում ստանալ մոտ 1.7 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ, բայց ի վերջո առաքումը հետաձգվել է:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է