Ներքին 5 տարի առաջ - 14:29 06-05-2021

Արմավիրում գործարկվելու է համայնքի շչակ․ ԱԻՆ

Վաղը՝ մայիսի 7-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Արևիկ համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուշադրություն, գործարկվելու է համայնքի շչակը: