Արտաքին 5 տարի առաջ - 09:05 06-05-2021

Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում ընտրվել է կորոնավիրուսի լավագույն պատվաստանյութը

Ամերիկյան Moderna ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը չորեքշաբթի օրը կայացած պատվաստանյութերի հերթական համաշխարհային համագումարում, որը համաճարակի պատճառով եղել է տեսակապի միջոցով, ճանաչվել է որպես աշխարհի լավագույն պատվաստանյութ (Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրես Վաշինգտոն 2021):

Համաժողովին, որը մինչև վարակի տարածումն ամեն տարի տեղի է ունեցել Վաշինգտոնում, Moderna դեղամիջոցը հաղթել է «COVID-ի լավագույն պատվաստանյութ» անվանակարգը: Ինչպես հաղորդվում է Կոնգրեսի կայքում, պատվաստանյութը, որը մշակվել է ամերիկյան Pfizer ընկերության և նրա գերմանական գործընկեր BioNTech-ի հետ համատեղ, բավականին բարձր գնահատական է ստացել: Անվանակարգի կարճ ցուցակում ներառված է «Sputnik V» պատվաստանյութը, ինչպես նաև բրիտանական-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված AstraZeneca-ն:

Moderna-ն նաև ստացել է «Պատվաստանյութի լավագույն նոր տեխնոլոգիա» մրցանակը: BioNTech-ը այս անվանակարգում նույնպես շատ բարձր գնահատական է ստացել:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը