Ներքին 5 տարի առաջ - 16:44 03-05-2021

Հայ գերիների ու ռազմագերիների խոշտանգման և սպանության փաստով պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:

Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն»,- ասված է պաշտպանների տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ստորև խոշտանգված անձանց ցուցակը, որը հրապարակել են Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը:

Քաղաքացիական անձինք`

Էդուարդ Շահգելդյան Արսեն Ղարախանյան Բենիկ Հակոբյան Էլենա Հակոբյան Սերժիկ Վարդանյան Էլլա Վարդանյան Գենադի Պետրոսյան Յուրիկ Ասրյան Միշա Մովսիսյան Անահիտ Մովսիսյան Նինա Դավթյան Միշա Մելքումյան

Զինծառայողներ՝

Էրիկ Մխիթարյան Գագիկ Մկրտչյան Արայիկ Պողոսյան Վարդգես Ղազարյան Յուրի Ադամյան Արթուր Մանվելյան Նարեկ Բաբայան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի