Ներքին 5 տարի առաջ - 16:14 03-05-2021

Կողբում տեղի է ունեցել բարեգործական ծառատունկ

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում տեղի է ունեցել «Կողբ» հիմնադրամի 7-ամյակին նվիրված բարեգործական ծառատունկը, որից ստացված հասույթն ուղղվելու է համայնքում Թումո ստեղծարար կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Կողբ» հիմնադրամից:

Դեռ անցյալ տարի Հիմնադրամը ստեղծել էր հատուկ հարթակ, որտեղ Թումոյի կառուցմանը նվիրատվություն կատարել ցանկացողները ամրագրել էին իրենց անվանական ծառերը՝ նախընտրած տեսակի, քանակի և արժողության։ Արդյունքում՝ «Զիկատար» պետական արգելավայրի ավելի քան 5 հա տարածքում տնկվել է շուրջ 7,000 ծառ:

Միջոցառման ընթացքում արգելավայրում հիմնվել է նաև «Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների։ Ծառատունկի մասնակիցները և հյուրերն այցելել են Կողբի պատմաերկրագիտական թանգարան, գեղարվեստի դպրոց, ինչպես նաև շրջայց են կատարել Թումո կենտրոնի շինհրապարակում։ «Կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ։ Այս պահի դրությամբ արդեն ավարտվել ենք կենտրոնի բետոնային աշխատանքները և պետք է անցնենք ներքին հարդարման աշխատանքներին։ Նշեմ, որ կենտրոնը նախատեսված է ավելի քան 1,000 երեխաների ու պատանիների համար շրջակա մոտ 2 տասնյակ բնակավայրերից։ Կենտրոնից հնարավորություն կունենան օգտվել նաև հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողները»,- շրջայցի ընթացքում ծրագրի մանրամասները ներկայացրել է «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը։

Թումո Կողբ կենտրոնի դիզայնը ներառում է դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոդահլիճ, ինչպես նաև բացօթյա տարածք մարզական և ժամանցային գործունեության համար․ «Կենտրոնը, ոչ միայն տեխնոլոգիական կրթություն է տալու երեխաներին, այլ նաև իրական մշակութային փոփոխություն է բերելու տարածաշրջանում»,- նշել է Արման Բարսեղյանը։

Միջոցառումն ամփոփվել է Կողբի մարզդաշտում՝ «Լավ էլի» և «Թմբաթա» ռոք խմբերի համերգով։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից