Ներքին 5 տարի առաջ - 12:15 14-03-2021

ՀՀ-ՈՒՄ ԿԱՆ ՓԱԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի՝ դեպի Ամբերդ և Քարի լիճ տանող ճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը։

Արագածոտնի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում ձյուն է տեղում, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում մառախուղ է։ Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի մի շարք միջհամայնքային ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը հաղորդում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կուտակված է մոտ 520 մեքենա։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ