Ներքին 5 տարի առաջ - 18:10 13-03-2021

ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԸ ԿԵՂԾ ԵՆ

Արցախի Կարմիր շուկա համայնքից Արցախի ՊԲ–ի զորքերը դուրս հանելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Sputnik Արմենիային հաղորդել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը և հիշեցրել, որ նախորդ շաբաթ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել էր Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, հանդիպել բնակիչների հետ ու տեղում քննարկել նրանց առօրյա խնդիրները։

Նշենք, որ համացանցում այսօր դարձյալ լուրեր էին տարածվել, որ Արցախի նախագահը, գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որպեսզի ՊԲ հրամանատարը զորքերը դուրս բերի Կարմիր շուկայից։ Այս հատվածը կարևոր է նրանով, որ ապահովում է կապը Շուշիի հետ։ 44-օրյա պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր շուկայով անցնող ճանապարհով հասնում էին Շուշի:

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը, տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, այդ ճանապարհին անցակետեր է տեղադրել, որից հետո հայ զինվորականները ստուգում են այդ ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ