Արտաքին 5 տարի առաջ - 22:45 12-03-2021

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ՝ SPUTNIK V ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՇՈՒՐՋ ԾԱԳԱԾ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Սլովակիայի առողջապահության նախարար Մարեկ Կրայչին կթողնի իր պաշտոնը ճգնաժամի պատճառով, որն առաջացել է երկիրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Կոալիցիայի երկու կուսակցությունները պայման դրեցին, որ միայն իմ հրաժարականի դեպքում նրանք կմնան կառավարությունում: Նման իրավիճակում, ես կարծում եմ, որ վիճելն իմաստ չուներ, ես կառչած չեմ իմ աթոռից»,- ասել է նա ճեպազրույցում:

Գործակալությունը հիշեցնում է, որ Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը փետրվարի վերջին համաձայնել էր մատակարարել ռուսական Sputnik V պատվաստանյութի խմբաքանակ՝ շրջանցելով իշխող կոալիցիայի գործընկերների կարծիքը, ինչը նրանց դժգոհությունն էր առաջացրել: Կոալիցիայի կուսակցություններից մեկը սպառնում էր դուրս գալ, իսկ մյուսը պահանջում էր կառավարության անդամների փոփոխություններ:

Մատովիչի քննադատները պնդում էին, որ Սլովակիայի իշխանությունները սպասեն եվրոպական կարգավորող մարմնի՝ ռուսական պատվաստանյութը հաստատելուն:

«Մենք ցավալի, բայց ճիշտ որոշում կայացրեցինք»,- ասել է Մատովիչը (մեջբերում է Cas.sk-ից): Նրա խոսքով ՝ Կրայչիի պաշտոնանկությունը կլինի աստիճանական: Վարչապետը չի հստակեցրել, թե ով է դառնալու Առողջապահության նախարարության նոր ղեկավար:

Մատովիչը մարտի սկզբին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները 2 միլիոն չափաբաժին Sputnik V պատվաստանյութ կգնեն Ռուսաստանից՝ շրջանցելով Սլովակիայի կարգավորողի կամ Դեղերի եվրոպական գործակալության (EMA) հաստատումը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, դա զայրացրել է նախագահ Զուզանա Չապուտովային և կոալիցիայի որոշ գործընկերների: Նրանք քննադատել են վարչապետին, որ նա գործարք էր սկսել՝ առանց իրենց հետ խորհրդակցելու և երկրի արտաքին քաղաքականությունը անտեսելու:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է