Ներքին 5 տարի առաջ - 13:40 10-03-2021

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ, ԲԱՆԱԿԸ, ԱՆՁԱՄԲ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՆ ԻՐԵՆՑ ՏԵՂՈՒՄ. ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Հայրենիքի փրկության շարժումը չի ակնկալում, որ բանակը գա ու միանա իրենց, բայց ակնկալիք կամ պահանջ ունի, որ Գլխավոր շտաբը, բանակը, անձամբ Օնիկ Գասպարյանը մնան իրենց տեղում: Այդ մասին հայտարարել է շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Սա իր պաշտոնի հարցը չի։ Սա բանակի լինել-չլինելու հարցն է։ Հանուն Արցախի` նրանք պետք է մնան իրենց տեղում»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով ցուցարարները շրջափակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը։ Նա հայտարարել էր, թե ԱԺ-ի շուրջ դրված իրենց վրանները կհանեն ու կհեռանան այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր