Ավելին 5 տարի առաջ - 20:40 05-03-2021

ՋԻԳԱՆԻ ԿԻՆԸ՝ ՕՔՍԱՆՆԱ ՍԱՄՈՅԼՈՎԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ԹԵ ԻՆՉԸ ՏԱՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ջիգանը և Օքսաննա Սամոյլովան ունեն երեք դուտր և մեկ տղա: Նրանք միասին են դաստիարակում երեխաներին:

Օքսաննան օրերս Ինստագրամում կիսվել է անկեղծ խոստովանությամբ, թե ինչը չի սիրում մայրության մեջ: Նա նշել է, որ անվերջանալի ցանկ կարող է կազմել: Նա առանձնացրել է հատկապես մի քանի երևույթ, որ տանելի չի կարողնաում: Առաջին հերթին՝ քնի բացակայությունը: Նա չի սիրում նաև երեխաների հագուստները փոխելու, նրանց համար պատրաստելու, նրանցից հետո հավաքելու, նրանց բարդ հարցերին պատասխանելու, նրանց անընդհատ նույնը կրկնելու, տնային աշխատանքները կատարելու և նրանց դպրոց տանելու պարտականությունները:

Բացի այդ նա առաջարկել է հետևորդ-մայրիկներին նույնպես կիսվել այն ամենով, ինչը դուր չի գալիս նրանց: Շատ մայրիկներ արձագանքել են Սամոյլովային և թվարկել իրենց խնդիրները:

«Երբ գիշերվա կեսին, երեխադ գոռում է մայրիկ, և դու վազում ես նրա մոտ, իսկ նա հարցնում է՝ կատուները նույնպե՞ս քնում են», «Անտանելի էր, երբ առաջին օրը գնացինք մանկապարտեզ և վերադարձանք թափթված, իսկ ես պատրաստվում էի արդեն աշխատանքի անցնել», «Առավոտյան գնում ես մանկապարտեզ կամ դպրոց՝ բացատրելով նույնը, թե ինչու են ամեն օր այնտեղ հաճախում»,- գրել են Օքսաննայի հետևոդները:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին