Ներքին 5 տարի առաջ - 14:40 02-03-2021

2021-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐՆ ԱՐՑԱԽԻ ՊԵԿ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողություններով պայմանավորված՝ հարկ վճարողների գերակշիռ մասը դադարեցրել էր գործունեությունը՝ բնականաբար չճարելով նաև հարկերի վճարումները: Այս մասին հայտնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից:

«2021թ. հունվարի 1-ից սկսած հարկ վճարողները աստիճանաբար վերսկսում են գործունեությունը՝ մեծ մասամբ բարեխղճորեն կատարելով իրենց հարկային պարտավորությունները: Մասնավորապես, 2021թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 2829.9 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 2600.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 8.8 տոկոսով կամ 229.9 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2194.8 մլն դրամը կամ 77.6 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին»,- նշված է Արցախի ՊԵԿ-ի ֆեյսբուքի էջի գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը