Ներքին 5 տարի առաջ - 11:55 23-02-2021

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Արցախի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուների երթևեկությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսվել է դեռևս նոյեմբերի 9-ի հրադադարին հաջորդած օրերին: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն` 15-20 օր է, ինչ հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով սկսել են երթևեկել ադրբեջանական ավտոմեքենաներ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

«Այդ ճանապարհը սկսվում է Մատաղիսից, այնուհետև անցնելով Դրմբոն-Գետավան հատվածով` հասնում Քարվաճառ: Դեռևս այս տարվա հունվարին, Դրմբոնի բնակիչներն էին ադրբեջանական ավտոշարասյան համար փակել այդ ճանապարհահատվածը՝ պահանջելով իրենց համար ևս հասանելի դարձնել Վարդենիս տանող համեմատաբար կարճ ճանապարհը: Անցած տարվա նոյեմբերին հրադադարից հաստատումից հետո՝ այս ճանապարհով, ինչպես նաև Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի և Շուշի-Բերձոր ճանապարհահատվածներով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղաշարժվում են նաև ադրբեջանական ավտոմեքենաներ»,-պարզաբանել է Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ տարբերությունն այն է միայն, որ վերջին ժամանակահատվածում ադրբեջանական ավտոշարասյուների երթևեկությունն է ինտենսիվացել, ինչը պայմանավորված է շինարարական բեռների տեղափոխմամբ:

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով

Ձեզ գուցե հետաքրքրի