Ներքին 5 տարի առաջ - 11:30 16-02-2021

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է 62-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ 10 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԿԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔ․ ՀՀ ՔԿ

Սույն թվականի փետրվարի 10-ին Կոտայքի մարզի բնակչուհին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել՝ իր անչափահաս՝ 2010թ. ծնված դստեր նկատմամբ իրենց հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի (անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Երեխան ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա տղամարդը, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու նպատակով, դիտավորությամբ, գիտակցելով երեխայի՝ ակնհայտ տասներկու տարին լրացած չլինելու փաստը, 2021թ. փետրվարի 7-ին՝ կեսօրին, նրան կանչել է իր տուն, որտեղ երկրորդ հարկի ննջարաններից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:

62-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ակնհայտ տասներկու տարին չլրացած երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի